Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի , 7-րդ հոդվածի 9-րդ և
15-րդ մասերի , համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ , 42-րդ կետերի և հիմք ընդունելով
ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի / սահմանափակման / պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16․05․2025 թվականի որոշումը և
Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանի դիմումը․
Համայնքի ավագանին որոշում է ․
1. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016 -0451-0027 կադաստրային ծածկագրով , 0․075 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների , իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների ։
2.Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:
3․Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավագանու
28․02․2025 թվականի « Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 27 որոշումը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: