|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Արզնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արզնի, (0222)94880, arzni_meria@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հունվարի 2023 թվականի N 07-Ա |
ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, հիմք ընդունելով առևտրի օբյեկտների տնօրենների ներկայացված հայտերը՝ որոշում եմ . 1. Տրամադրել համայնքի վարչական տարածքում գործող հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի առևտրի կետերին ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություններ՝ 2023 թվականի համար՝ համաձայն հավելվածի: 2. Տեղական տուրքերի՝ սահմանված կարգով, վճարումը հաստատող անդորրագրերն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում հայտատուներին հանձնել հաստատված թույլտվությունները (N 1 ձև): 3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահի վրա: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՐԶՈԵՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|