Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի , 7-րդ հոդվածի 9-րդ և
15-րդ մասերի , համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 29-րդ , 42-րդկետերիևհիմքընդունելով
ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի / սահմանափակման / պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16․05․2025 թվականի որոշումը և « ՊՌՈԲԻԶՆԵՍ » ՍՊԸ-ի դիմումը․
Համայնքի ավագանին որոշում է ․
Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , « ՊՌՈԲԻԶՆԵՍ » ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 07-016 -0109-0023 կադաստրային
ծածկագրով , 0․2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, հնդավոր հողամասի նպատակային
նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և
այլ արտադրական նշանակության օբյեկտների , իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների ։
2.Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:
3․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավագանու
28․02․2025 թվականի «Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 30 որոշումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: