|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Արզնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արզնի, (0222)94880, arzni_meria@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հունիսի 2025 թվականի N 69 |
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի , 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի , համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ , 42-րդ կետերի և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի / սահմանափակման / պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16․05․2025 թվականի որոշումը Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանի դիմումը․
Համայնքի ավագանին որոշում է ․
1. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016 -0109-0018 կադաստրային ծածկագրով , 0․15 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների , իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների ։ 2.Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3․Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավագանու 28․02․2025 թվականի « Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 29 որոշումը։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
|
Կողմ -5 ԱԼԵՔՍԱՆՈՎԱ ՍՈՒՍԱՆՆԱ ԲԵՆՅԱՄԻՆՈՎ ՌԱԴԻԿ ԼԱԼԱՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՅԱԿՈՒԲՈՎ ԱՐՏՅՈՄ ՆԱԴՈՅԱՆ ԶԱԻԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՖԵԼԻՔՍ ՄԻՐԶՈԵՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|