Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի , 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի , համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 29-րդ , 42-րդկետերիևհիմքընդունելով Գրաչիկ Գրիգորի Սարքիսյանի լ/ա Արթուր Վլադիմիրի Կասյանի դիմումը․ Համայնքի ավագանին որոշում է ․ 1. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , Գրաչիկ Գրիգորի Սարքիսյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016-0435-0051 կադաստրային ծածկագրով , 0․15 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հնդավոր հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների , իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: 2.Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |