Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14–րդ հոդվածի և 16–րդ հոդվածի 14–րդ և 19–րդ մասերի պահանջներին, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և մասնավորապես, Արզնի համայնքի տարածքում աղբահանության աշխատանքների իրականացման բարելավման և Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոններոի կառավարման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) մասնակից դառնալու նպատակից՝
Համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ, Կոտայքի մարզի, Արզնի համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման բարելվման նպատակով դառնալ Ծրագրի շրջանակներում հիմնադրված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) (պետական գրանցման համար՝ 85.110.928615, պետական գրանցման ամսաթիվ՝ 24․09․2016թ․, ՀՎՀՀ՝ 03021779, գործունեության հասցե՝ ՀՀ, Կոտայք, Հրազդան, Սահմանադրության հր., 1 վարչ.շ.) (այսուհետ՝ Ընկերություն) մասնակից։
2. Սույն որոշմամբ նշված արդյունքին հասնելու համար սույն որոշումն ընդունելու պահից լիազորել համայնքի ղեկավարի տեղակալ Էդիկ Հայկազի Աֆյանին (անձը հաստատող փաստաթուղթ՝ AU0527374 , տրված՝ 059-ի կողմից , 29.11.2021թ․–ին, հաշվառման հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի համայնք, 5-րդ փողոց 25 տուն) անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով հանդես գալ Արզնի համայնքի անունից, ստորագրել Ընկերության նոր կանոնադրության հավելվածում, ստորագրել սույն որոշումից բխող իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, Արզնի համայնքին պատկանող լիազորությունների, իրավունքների և պարտականությունների ողջ ծավալով մասնակցել Ընկերության ընդհանուր (հերթական և/կամ/ արտահերթ ժողովներին)։