Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Գևորգ Արմենի Արմենյանի դիմումը՝
Համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0322-0109 կադաստրային ծածկագրով, 0.0141 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը / որից ՝ 0․00979 հա-ն վարելահող , 0․00431 այլ հողատեսք/ ընդլայնվող հողամասի սեփականատեր Գևորգ Արմենի Արմենյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 07-016-0322-0006 կադաստրային ծածկագրով, 0․09978 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության ջրովի վարելահող հողամասին:
2.Պարտավորեցնել Գևորգ Արմենի Արմենյանին 630000 / վեց հարյուր երեսուն հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին:
3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30-օրյա ժամկետում ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման ։ |