Արզնի, առողջարանային գյուղ Հայաստանում, Կոտայքի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, Հրազդան գետի ձախափնյա սարավանդի վրա, ծովի մակարդակից 1340 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնվել է 19-րդ դարում Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ Բնակչությունը կազմում է 2,529 մարդ (2009), հիմնականում՝ ասորիներ։ Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով։ Արզնիի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։
Արզնիում են գտնվում Սբ. Կարապետ (XVII-XVIII դարեր), Սբ. Մարիամ Աստվածածին (XIX դար), Սբ.Պողոս-Պետրոս (XVIII-XIX դարեր) եկեղեցիները և VI դար եռախորան կանգուն եկեղեցին։ Ասորիներն ունեն իրենց եկեղեցին։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են հին քարե դարի և նեոլիթի նյութեր։ Պատմական ակնարկՆախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք։ Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ։ Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, մինչև 19-րդ դարի վերջերը, պարիսպներից դուրս, հյուսիսային կողմում սրբատաշ քարից շինված դեռևս կանգուն 2 մատուռները, խաչարձաններով հարուստ գերեզմանատունը։ Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։ Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի, իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին։ Նրա տարածքում հայտնաբերվել են քարե դարի և նեոլիթի ժամանակաշրջանի նյութեր։ Հրազդանի կիրճի ձորում կան քարայրներ, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն։
ԱվանդությունԱյստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի ու Շամիրամի միջև։ Արան ընկնում է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը։ Որովհետև բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Արզնի գյուղը հիմնադրվել է 1840 թվականին Պարսկաստանից Ուրմիա ,շրջակա քաղաքներից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորաբնակ 7 ընտանիքների կողմից: Այս տեղանվան ավանդական հենքով և բանաստեղծական ոգով ստեղծված ստուգաբանությունը կապվում է Արա Գեղեցիկի և Շամիրամի բանակների միջև տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ ծանր վիրավորված Արայի անվան հետ: Վիրավորված Արային մարտի վայրից տարել և հանձնել են Շամիրամին ՝ասելով <<առ զննի >>,այսինքն ստուգիր ,զննիր տես Արան ողջ է ,թե ոչ:Անվանումը առաջացել է <<առ>> և <<զննի>> բառերի միացումից՝ ԱՐԶՆԻ:
Նախկինում կոչվել է Արզնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է Արզնի-Ասորիք: Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ։Արզնի գյուղում առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող եկեղեցիներ,մատուռներ,խաչքարեր՝ 7-րդ դարի եկեղեցի Մատուռ՝13-րդ դար, Մատուռ ՍԲ Պողոս-Պետրոս 13-14-րդ դդ., Սուրբ Կիրակի 13-րդ դ., Քարայր-Մատուռ ՍԲ. Սարգիս 1431 թ. Մատուռ Սուրբ Մարիամ Աստվածածին 7-19-րդ դար: Գյուղումկա 6-րդդարիկանգունեկեղեցի, իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին։Նրա տարածքում հայտնաբերվել են քարե դարիև նեոլիթի ժամանակաշրջանի նյութեր։Հրազդանի կիրճի ձորում կան քարայրներ, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն։Արզնիում ենգ տնվում Սբ. Կարապետ (12-13-րդ դարեր) և 4-րդ դարի եռախորան կանգուն եկեղեցին։Գյուղում է գտնվում նաև Երկրորդ աշխարհամարտում Զոհվածների հուշարձանը՝ 1977 թվական:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Արզնին առողջարանային գյուղ է,որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևմուտք, Երևանից 20 կմ դեպի հյուսիս, Հրազդան գետի ձախափնյա սարավանդի վրա, ծովի մակարդակից 1340 մ բարձրության վրա:
Համայնքի տարածքով են անցնում Երևան-Սևան մայրուղին, Աբովյան-Նոր Հաճըն և Աբովյան–Բյուրեղավան խճուղիները: Հաշվիառնելովհամայնքիաշխարհագրականդիրքը, այն համարվում է հանգստի և առողջարանային գոտի:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
500-800 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-5.4
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+22.6
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
arzni.kotayq@mta.gov.am
2212
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1.Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում
2.Համայնքային սեփականություն հանդիսացող «ԱԼՅՈՆՈՒՇԿԱ» մանկապարտեզի ու ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում
3. Զբոսաշրջության զարգացում
4. Գյուղատնտեսության զարգացում
5.Գերեզմանատան տարածքի հատկացում /ցանկապատում /
Facebook
YouTube