31.12.20
ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔ
|
Արզնի գյուղը հիմնադրվել է 1840 թվականին Պարսկաստանից Ուրմիա շրջակա քաղաքներից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորաբնակ գաղթած 7 ընտանիքների կողմից: Այս տեղանվան ավանդական հենքով և բանաստեղծական ոգով ստեղծված ստուգաբանությունը կապվում է Արա Գեղեցիկ և Շամիրամի բանակների միջև տեղի ունեցած ճակատամարտ, որտեղ Արան ծանր վիրավորվել էր: Վիրավորված Արային մարտի վայրից տարել և հանձնել են Շամիրամին , ասելով «առ զննի», այսինքն ստուգիր, զննիր, Արան ողջ է, թե ոչ: Անունը ստացվել է «առ» և «զննի» բառերի միացումից:Այստեղից էլ տեղանվան անունը ՝ Արզնի: Արզնին առողջարանային գյուղ է, որը գտնվում է Հայաստանի Հանրապտության Կոտայք մարզում։ Արզնի համայնքի վարչական կազմում ...
Մանրամասն |
|
31.12.20
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Արզնի համայնքի ղեկավար` Ալեքսանդր Գեորգիի Միրզոև Ծնվել է 1974 թվականի մարտի 23-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան ավանում:1980-1990թթ. սովորել է Նոր Հաճըն-ի թիվ 2 միջնակարգ դպրոցում:1990-1992թթ.սովորել է ՀՀ Գյուղնախարարության Ակադեմիայի Գ.Աղաջանյանի անվան գյուղատնտեսական տեխնիկումում:1992-1994 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, որպես ժամկետային զինծառայող:1994-1995 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, որպես պայմանագրային զինծառայող:1997-2018թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում: 2002-2007թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսության կապի տնտեսության և իրավունքի ինստիտուտում:2010-2012թթ. սովորել է ՌԴ համազորային ռազմական ակադեմիայում:2018թ.-ի ...
Մանրամասն |
|
01.09.20
Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի, գրի և դպրության օր
|
Սիրելի´ աշակերտներ, մանկավարժներ ու ծնողներ, Շնորհավորում ենք Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը: Մաղթում ենք բոլորին արգասաբեր ուսումնական տարի և ձեռնարկված քայլերն իրագործելու հաջողություն:
|
|
21.08.20
Համերաշխություն և յուրօրինակություն խորհրդանշող Սուրբ Աստվածածնին նվրված տոնը /Ասորական ուխտը/ այս տարի օգոստոսի 28-ին Արզնի համայնքի կենտրոնական հրապարակում չի կազմակերպվի․
|
Հարգելի՛ Արզնի համայքի բնակիչներ,Համերաշխություն և յուրօրինակություն խորհրդանշող Սուրբ Աստվածածնին նվրված տոնը /Ասորական ուխտը/ այս տարի օգոստոսի 28-ին Արզնի համայնքի կենտրոնական հրապարակում չի կազմակերպվի․Արզնիի ուխտի օրն այն ավանդական բացառիկ միջոցառումներից է, որը համախմբում է ասորական ընտանիքներին: Որտեղ էլ, որ լինեն Արզնիի ասորական համայնքի ներկայացուցիչները՝ ավանդական դարձած ուխտի օրը շտապում են Արզնի համայնք ՝ հարազատների հետ տոնելու օգոստոսի 28-ի ուխտը:Տոնին Արզնու ասորական համայնքը սկսում է պատրաստվել մեկ շաբաթ առաջ: Տոնը համարվում է նաև Արզնիի ուխտի օր:Տոնի ամենամեծ խորհուրդն ունի օրվա մատաղը: Ամբողջ գյուղով գնված մատաղացու ցուլը առավոտյան 7 անգամ երգի, երաժշտության ու պարի ուղեկցությամբ ...
Մանրամասն |
|
07.08.20
Ցեղասպանված ասորի ժողովրդի զոհերի հիշատակին
|
Ասորիներով բնակեցված են հայկական 4 գյուղեր` Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում, Կոտայքի մարզի Արզնի և Արարատի Վերին Դվին և Դիմիտրով գյուղերում,ովքեր օգոստոսի 7-ին հիշատակեցին ասորիների ցեղասպանությունը և միացան աշխարհի ասորիներին` հիշատակելու Օսմանյան Թուրքիայի իրագործած ասորիների ցեղասպանությունը: Երեւանում Նալբանդյանի արձանի մոտ հայաստանաբնակ ասորիները հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին: Ասորական համայնքը միանալով աշխարհի առաջադեմ մարդկությանը` դատապարտում է Թուրքիայի կողմից 1915թ. հայերի, ասորիների, հույների նկատմամբ ցեղասպանությունը մերժող քաղաքականությունը և պահանջում արդարության վերականգնում ու Թուրքիայի տարածքում ապրած ազգային փոքրամասնությունների ինքնության ճանաչում:Անահիտ Խոսրոեւայի ...
Մանրամասն |
|
27.07.20
Նոր պարեկային ծառայությունը որակյալ և բանիմաց կադրերով համալրելու նպատակով հայտարարվում է ընդունելություն - մրցույթ
|
Նոր պարեկային ծառայությունը որակյալ և բանիմաց կադրերով համալրելու նպատակով հայտարարվում է ընդունելություն - մրցույթ / բարձր աշխատավարձ, հնգամսյա վերապատրաստման ընթացքում կրթաթոշակ , նոր պարեկային տրանսպորտային միջոցներ, հանդերձանք։ Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ․  +374 10 772085  +374 10 772038 Առավել մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ՀՀ Ոստիկանության www. police. am պաշտոնական կայքում տեղադրված հայտարարություններում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |