Այսօր: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020թ.
Արզնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.20 ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Արզնի գյուղը հիմնադրվել է 1840 թվականին Պարսկաստանից Ուրմիա շրջակա քաղաքներից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորաբնակ գաղթած 7 ընտանիքների կողմից: Այս տեղանվան ավանդական հենքով և բանաստեղծական ոգով ստեղծված ստուգաբանությունը կապվում է Արա Գեղեցիկ և Շամիրամի բանակների միջև տեղի ունեցած ճակատամարտ, որտեղ Արան ծանր վիրավորվել էր: Վիրավորված Արային մարտի վայրից տարել և հանձնել են Շամիրամին , ասելով «առ զննի», այսինքն ստուգիր, զննիր, Արան ողջ է, թե ոչ: Անունը ստացվել է «առ» և «զննի» բառերի միացումից:Այստեղից էլ տեղանվան անունը ՝ Արզնի: Արզնին առողջարանային գյուղ է, որը գտնվում է Հայաստանի Հանրապտության Կոտայք մարզում։ Արզնի համայնքի վարչական կազմում ... Մանրամասն
31.12.20 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 Արզնի համայնքի ղեկավար` Ալեքսանդր Գեորգիի Միրզոև  Ծնվել է 1974 թվականի մարտի 23-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան ավանում:1980-1990թթ. սովորել է  Նոր Հաճըն-ի թիվ 2 միջնակարգ դպրոցում:1990-1992թթ.սովորել է  ՀՀ Գյուղնախարարության Ակադեմիայի Գ.Աղաջանյանի անվան գյուղատնտեսական տեխնիկումում:1992-1994 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, որպես ժամկետային զինծառայող:1994-1995 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, որպես պայմանագրային զինծառայող:1997-2018թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում: 2002-2007թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսության կապի տնտեսության և իրավունքի ինստիտուտում:2010-2012թթ. սովորել է ՌԴ համազորային ռազմական ակադեմիայում:2018թ.-ի ... Մանրամասն
01.09.20 Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի, գրի և դպրության օր
 
Սիրելի´ աշակերտներ, մանկավարժներ ու ծնողներ, Շնորհավորում ենք Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը: Մաղթում ենք բոլորին արգասաբեր ուսումնական տարի և ձեռնարկված քայլերն իրագործելու հաջողություն:
21.08.20 Համերաշխություն և յուրօրինակություն խորհրդանշող Սուրբ Աստվածածնին նվրված տոնը /Ասորական ուխտը/ այս տարի օգոստոսի 28-ին Արզնի համայնքի կենտրոնական հրապարակում չի կազմակերպվի․
Հարգելի՛ Արզնի համայքի բնակիչներ,Համերաշխություն և յուրօրինակություն խորհրդանշող Սուրբ Աստվածածնին նվրված տոնը /Ասորական ուխտը/ այս տարի օգոստոսի 28-ին Արզնի համայնքի կենտրոնական հրապարակում չի կազմակերպվի․Արզնիի ուխտի օրն այն ավանդական բացառիկ միջոցառումներից է, որը համախմբում է ասորական ընտանիքներին: Որտեղ էլ, որ լինեն Արզնիի ասորական համայնքի ներկայացուցիչները՝ ավանդական դարձած ուխտի օրը շտապում են Արզնի համայնք ՝ հարազատների հետ տոնելու օգոստոսի 28-ի ուխտը:Տոնին Արզնու ասորական համայնքը սկսում է պատրաստվել մեկ շաբաթ առաջ: Տոնը համարվում է նաև Արզնիի ուխտի օր:Տոնի ամենամեծ խորհուրդն ունի օրվա մատաղը: Ամբողջ գյուղով գնված մատաղացու ցուլը առավոտյան 7 անգամ երգի, երաժշտության ու պարի ուղեկցությամբ ... Մանրամասն
07.08.20 Ցեղասպանված ասորի ժողովրդի զոհերի հիշատակին
Ասորիներով բնակեցված են հայկական 4 գյուղեր` Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում, Կոտայքի մարզի Արզնի և Արարատի Վերին Դվին և Դիմիտրով գյուղերում,ովքեր օգոստոսի 7-ին հիշատակեցին ասորիների ցեղասպանությունը և միացան աշխարհի ասորիներին` հիշատակելու Օսմանյան Թուրքիայի իրագործած ասորիների ցեղասպանությունը: Երեւանում Նալբանդյանի արձանի մոտ հայաստանաբնակ ասորիները հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին: Ասորական համայնքը միանալով աշխարհի առաջադեմ մարդկությանը` դատապարտում է Թուրքիայի կողմից 1915թ. հայերի, ասորիների, հույների նկատմամբ ցեղասպանությունը մերժող քաղաքականությունը և պահանջում արդարության վերականգնում ու Թուրքիայի տարածքում ապրած ազգային փոքրամասնությունների ինքնության ճանաչում:Անահիտ Խոսրոեւայի ... Մանրամասն
27.07.20 Նոր պարեկային ծառայությունը որակյալ և բանիմաց կադրերով համալրելու նպատակով հայտարարվում է ընդունելություն - մրցույթ
Նոր պարեկային ծառայությունը որակյալ և բանիմաց կադրերով համալրելու նպատակով հայտարարվում է ընդունելություն - մրցույթ / բարձր աշխատավարձ, հնգամսյա վերապատրաստման ընթացքում կրթաթոշակ , նոր պարեկային տրանսպորտային միջոցներ, հանդերձանք։
Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ․☎️+374 10 772085 ☎️+374 10 772038
Առավել մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ՀՀ Ոստիկանության www. police. am պաշտոնական կայքում տեղադրված հայտարարություններում։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզնի

(0222)94880

arzni.kotayk@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԶՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner